Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2012թ. սեպտեմբերի 5-ին Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցում դարձյալ ծեծկռտուք է եղել: Այս անգամ դպրոցի ուսուցիչ Մհեր Մնացականյանն է ծեծի ենթարկել նույն դպրոցի ուսմասվար Լիլիթ Մարտիրոսյանին: Պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, եղել է աշխատանքային կոնֆլիկտը, որից հետո Մհեր Մնացականյանն այլևս չի աշխատում թիվ 55 դպրոցում:
ՀՀ ոստիկանության հետ կապերի և լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ 2013թ. փետրվարի 27-ին հարուցված Քրեական գործը կարճվել է քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հանցակազմի բացակայության հիմքով):
Իսկ թե ինչ է եղել իրականում այդ օրը, թերթը փրձել է պարզել հեռացած ուսուցիչ Մհեր Մնացականյանից: «Այո, նման բան եղել է, սակայն հիմա ես երկրում չեմ: Խոստանում եմ, վերադառնամ, սկանդալային բացահայտումներ կանեմ»,- ասել է դպրոցի նախկին ուսուցիչը:
Հիշեցնենք, որ նույն դպրոցում ապրիլի 23-ին տնօրենը ծեծի էր ենթարկել աշակերտուհիներից մեկի ուկրաինուհի ծնողին: