Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրդողանը ձգտում է լրացնել (ԱՄՆ-ի) բացը. Թուրքիան անշեղորեն ընդլայնել է իր ազդեցությունը Աֆրիկայում 2019 թվականին Լիբիայի քաղաքացիական պատերազմին իր միջամտությունից հետո. հայտնում է ամերիկյան Foreign Policy ամսագիրը:
Ըստ ամսագրի՝ Թուրքիայի ներդրումները մայրցամաքում ներառում են՝ մզկիթ՝ Գանայում, օլիմպիական լողավազան՝ Սենեգալում և ռազմաբազա՝ Սոմալիում, որտեղ մարզվում են 10000 տեղացի զինվորներ: Էրդողանը այժմ ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Նիգերիայի հետ: Միևնույն ժամանակ, Մարոկկոն և Թունիսը ստացան թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջին մատակարարումները՝ պայմանագրերով, որոնք ներառում են նաև ռազմական պատրաստություն:
Աֆրիկայում թուրքական շինարարական ընկերություններին փոխանցված նախագծերի արժեքը 2021 թվականին հասել է 71,1 միլիարդ դոլարի։ Էրդողանի՝ իշխանության գալուց հետո Աֆրիկայի հետ Թուրքիայի առևտուրը 2020 թվականին աճել է մինչև 25,3 միլիարդ դոլար՝ 2003 թվականի 5,4 միլիարդ դոլարի դիմաց:
«Աֆրիկացիները Թուրքիան դիտարկում են որպես երկիր, որը մայրցամաք չի գալիս որևէ գաղութային ուղեբեռով», - African Business-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Աֆրիկայում Թուրքիայի դեսպանը։