|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ապրիլի 30-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Գյուլնուր Այբեթը թուրքական Sabah հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ը չի կարողացել հաշվարկել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում:
Այբեթը հայտարարել է, որ «անօրինական է» 1915 թ. իրադարձությունները «Հայոց ցեղասպանություն» որակելը, ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահների, Բայդենը հաշվի չի առել տարածաշրջանում Թուրքիայի աճող հզորությունը:
«Այն ժամանակ, երբ ուժերի համաշխարհային հավասարակշռությունը փոխվել է, Թուրքիան դարձել է տարածաշրջանում իրողությունները փոխած տերություն: Լիբիայում, Իրաքում և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի հաջողությունները պետք է հաշվի առնվեն գլոբալ փոփոխությունների շրջանակներում», - շեշտել է Այբեթը: