կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 21:43
Աշխարհ

Լավրովը Պոմպեոյին է հանձնել ամերիկյան հոդված «ԱՄՆ ընտրություններին ՍՍՀՄ-ի ազդեցության» մասին

Լավրովը Պոմպեոյին է հանձնել ամերիկյան հոդված «ԱՄՆ ընտրություններին ՍՍՀՄ-ի ազդեցության» մասին
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին է հանձնել 1987թ-ին տպագրված ամերիկյան մի հդոված, որտեղ գրված է, որ ՍՍՀՄ-ը փորձ է անելու ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
 
«Ի դեպ, այդ հոդվածում առաջին անգամ հիշատակվում է այն ժամանակվա հաջողակ գործարար Դոնալդ Թրամփի քաղաքական հավակնությունների մասին»,-ասել է Լավրովը` Պոմպեոյի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
 
Ըստ Լավրովի, այդ թեման կարելի է հավերժ շոշափել, սակայն քանի դեռ սեղանին կոնկրետ փաստեր չեն լինի, չեն կարող «մեծավարի այդ հարցը քննարկել»: