Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հնարավոր հիվանդության մասին տեղեկատվության ֆոնին՝ Միացյալ Նահանգների համար իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակը կդառնա Ռուսաստանին թշնամի համարող ամերիկամետ ազգայնականի՝ հանրապետությունում իշխանության գալը. նշել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի համատեղ կենտրոնի ավագ գիտաշխատող Խալիլ Մագնուս Կարավելին հոկտեմբերի 5-ին Foreign Policy-ում հրապարակված հոդվածում:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 1-ին, նույն պարբերականի էջերում սյունակագիր Սթիվեն Կուկը նշել էր, որ հանրապետության նախագահ Էրդողանը «վտանգավոր հիվանդություն ունի»: Լրագրողն իր եզրակացությունը հիմնել է տեսաձայնագրությունների վերլուծության վրա, որոնցում երևում է, որ Էրդողանի վիճակը լավ չէ․ նա առանց կնոջ օգնության չէր կարողանում աստիճաններով բարձրանալ, ոտքերը քարշ էր տալիս, հրապարակային ելույթների ժամանակ անհասկանալի արտահայտվում: Բացի դրանից՝ Կուկը ուշադրություն է դարձրել այն խոսակցություններին, թե Թուրքիայի ղեկավարը խնդիրներ ունի շնչառության, հիշողության, երբեմն նաև փսխման հետ:
Լրագրողը նշել է, որ ներկայիս պայմաններում միանգամայն հնարավոր է, որ Էրդողանի տեղը զբաղեցնի մեկ այլ «բռնակալ»: Հավանական թեկնածուների թվում նա նշել է հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանին, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Ավելին՝ ավելի հավանական է, որ իշխանությունն այս երեքից վերջինի ձեռքում հայտնվի: Կուկը իրադարձությունների այս զարգացումն անցանկալի է անվանել` կապված թուրք պաշտոնյայի ազգայնական կողմնորոշման և հակաարևմտյան դիրքորոշման հետ:
Կարավելին նշում է, որ Կուկը սխալ է Աքարի հարցում, քանի որ, ի տարբերություն Թուրքիայի մնացած բարձրաստիճան պաշտոնյաների, Աքարը իսլամիստ գործիչ չէ, աշխարհիկ է և բազմիցս է հանդես եկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման օգտին: