Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Foreign Policy ամերիկյան հրատարակությունը վերլուծել է Իրանի և Իսրայելի միջև ռազմական առճակատման հավանականությունը:
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը երկու անգամ հայտարարել է Իրանին ռազմական հարված հասցնելու պատրաստակամության մասին` կանխելու համար երկրի միջուկային ծրագրի զարգացումը: «Ես չեմ բացառում հավանականությունը, որ Իսրայելը ապագայում ստիպված կլինի գործնական քայլեր ձեռնարկել, որ կանխի Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելը»,- ասել էր նա արտասահմանյան պետությունների դեսպաններին և բանագնացներին:
Իսրայելի բանակի շտաբի պետը նույնպես ասել էր, որ Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը իսրայելցիներին ստիպել է արագացնել իրենց օպերատիվ ծրագրերի իրականացումը: Ավիվ Կոխավին հավելել էր, որ ստեղծվել է հատուկ խումբ՝ Իսրայելի քաղաքական առաջնորդների հրամանով իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման պատրաստակամությունն ամրապնդելու համար:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նույնպես հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նույնիսկ առանձին միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ: Նա այս դատողությունն արել էր Օմանի ափերի մոտ իսրայելական նավթատարի վրա հարձակումից հետո, երբ Թել Ավիվը և նրա դաշնակիցները մեղադրեցին Իրանին՝ առանց որևէ ապացույցի:
Իսրայելը նախկինում համեմատաբար սահմանափակ գործողություններ է իրականացրել Իրանի դեմ, ինչպիսիք են Սիրիայում Իրանի դաշնակիցների վրա հարձակումները և միջուկային դիվերսիաները, և կարող է շարունակել դա անել ապագայում: Բայց որքանո՞վ կարելի է հավատալ, որ Թել Ավիվն իսկապես պատրաստ է հարձակվել Իրանի վրա միջուկային ծրագրի առաջընթացի պատճառով: Իսրայելը լավ գիտի, որ դա կարող է երկու կողմերին և նրանց դաշնակիցներին ներգրավել լայնածավալ պատերազմի մեջ: Իսրայելում որոշումներ կայացնողների նկատմամբ քաղաքական և ռազմական սահմանափակումները ցույց են տալիս, որ նման ռազմական առճակատումը շատ քիչ հավանական է: