Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամերիկացի պատմաբան և քաղաքագետ Ջեֆրի Մանկոֆի կարծիքով` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրումը կարող է վերջ տալ Թուրքիայի երկարատև հավասարակշռմանը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև կարող է հանգեցնել տարածաշրջանային գերակայության հասնելու` Թուրքիայի նկրտումների դադարեցմանը. հայտնում է Foreign Policy պարբերականը։
«Խնդիրն այն է, որ Էրդողանը Ուկրաինայի հետ քաղաքական ու ռազմական խոր հարաբերություններ է հաստատել, որոնք, սակայն, սադրիչ են ինչպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այնպես էլ Ռուսաստանի համար։
Ավելին, չնայած տարածաշրջանային մրցակցության սրմանը, վերջին տարիներին Թուրքիան ձգտում է ռազմավարական մերձեցման Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերությունների սրման պայմաններում, ու թեև Մոսկվան պատրաստ է հանդուրժել Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում, Լիբիայում և Հարավային Կովկասում, Ուկրաինայի հարցում ամեն ինչ շատ ավելի բարդ է։
Այսպիսով` Անկարան հակամարտության վերսկսման դեպքում դիվանագիտական մեկուսացման վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանը կարող է ուժեղացնել ճնշումը Թուրքիայի շահերի վրա (օրինակ՝ Սիրիայում)՝ Ուկրաինայի խնդրում մի կողմ քաշվելու համար, և ՆԱՏՕ-ի հետ Անկարայի հարաբերությունները դժվար թե բարելավվեն մինչև նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են 2023թ.։ Բացի այդ, հաշվի առնելով թուրքական տնտեսության անկայունությունը և երկրի ներսում Էրդողանի ժողովրդականության անկումը, Թուրքիան ներկայումս ՆԱՏՕ-ի այն անդամներից է, որոնք ամենաշատը կկորցնեն Ուկրաինայի սահմաններին հակամարտության սրման դեպքում»,- գրում է քաղաքագետը։