|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսական տնտեսությունը ոտքի վրա է՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին. գրում է The Foreign Policy ամսագիրը։
Ըստ պարբերականի՝ ապրիլին նավթի բարձր արտահանման շնորհիվ «Պուտինը խուսափել է տնտեսական կոլապսից»։
Հնդկաստանին և Թուրքիային ռուսական նավթի վաճառքը վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է, և ռուսական ֆինանսական հատվածը խուսափել է իրացվելիության լուրջ ճգնաժամից։ Ավելին՝ նավթը գնում են նույնիսկ այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ։
Սակայն, ըստ ամերիկացի փորձագետների, առևտրային սահմանափակումները «երկարաժամկետ հեռանկարում» կազդեն Ռուսաստանի Դաշնության վրա։