|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Թուրքիան պատրաստվում է պատերազմի» վերնագրված հոդվածում Foreign Policy պարբերականը պնդել է, որ Թուրքիան պատրաստվում է ԻՇԻՊ-ի դեմ հարձակման, ինչի համար էլ սիրիացի ապստամբներին համախմբում է և նրանց առաջխաղացումն ապահովելու համար պատրաստվում է ռազմական օդանավներ գործի դնել:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը՝ պարբերականի հետ զրույցում Թուվար էլ Շամի առաջնորդ Էբու Մուահամմեդը հայտնել է, թե Թուրքիան խոստացել է այդ հարցում օգնել:
«Սակայն , միևնույն ժամանակ, Թուրքիան իր օգուտների մասին է մտածում, և մտահոգ է քրդական հարցով: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ վերջինս ևս մտավախություն ունի ԻՇԻՊ-ի հնարավոր հարձակումների առնչությամբ»,-նշել է առաջնորդը: