Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան, ենթադրաբար, կմասնակցի Դոնբասի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի հակառուսական ռազմական գործողությանը։ Այս մասին հայտնում է Haberturk հրատարակությունը: Ըստ սյունակագիր Չեթիներ Չեթինի` հաստատված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան գլխավորելու է ՆԱՏՕ-ի գործողությունը։
Հրապարակումն ընդգծում է, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Արևմուտքի կողմից ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի բազա 35-40 հազարանոց հատուկ զորամասի տեղափոխման տարբերակի մշակման մասին։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ հետախուզական տեղեկատվության փոխանակումից հետո, որ Ռուսաստանը սկսել է նախապատրաստվել Ուկրաինա ներխուժմանը, ԱՄՆ-ի գլխավորած երկրները օրակարգում մի շարք տարբերակներ են ընդունել, այդ թվում՝ ռազմական աջակցություն և տնտեսական պատժամիջոցներ»,- գրում է հոդվածագիրը։
Միաժամանակ, Haberturk-ը խոստովանել է, որ նման գործողության պատճառով ստեղծվում է «շատ ռիսկային իրավիճակ», որի ֆոնին` Անկարային խորհուրդ է տրվում զգույշ լինել տնտեսական, ռազմական, հետախուզական և քաղաքական հարաբերություններում։
Թուրք սյունակագիրն անգամ ենթադրում է, որ «Մոսկվայի հետ հարաբերություններում ավելի խոր ճգնաժամի պայմաններ են լինելու, քան 6 տարի առաջ ռուսական ինքնաթիռի կործանումից հետո էր»։