Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքական իշխանությունները արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Արևելյան Եվրոպայի, մասնավորապես՝ բալթյան երկրների և Լեհաստանի համար պաշտպանության նոր պլանի իրագործումը, որն ուղղված է ՌԴ-ին «կանգնեցնելու» համար: Այս մասին հաղորդում է Deutsche Presse-ը:
Ծրագիրը հաստատելու դիմաց Անկարան պահանջում է տարածաշրջանում իր շահերի ավելի լայն աջակցություն: Թուրքիան, օրինակ, ցանկանում է, որ դաշինքի մնացած անդամները ներառեն քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունն ու քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: ՆԱՏՕ-ի որոշ գործընկերներ հրաժարվում են դա անել:
Դաշինքի պլանը մանրամասն նկարագրում է, թե դաշինքի անդամներին ինչ աջակցություն կարող է ցուցաբերվել հարձակման կամ անվտանգային իրավիճակի սրման դեպքում, մասնավորապես, այն հատուկ ժամանակ է սահմանում, որպեսզի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը տեղեկանան հնարավոր սպառնալիքների մասին։
Ըստ գործակալության՝ անցյալ տարվա դեկտեմբերին Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, պլանների կատարման հարցում որևէ խոչընդոտ չի եղել: