կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 15:33
Աշխարհ

Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է Իրաքում ռազմական գործողությունը՝ մինչև ահաբեկչական սպառնալիքի վերացումը

Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է Իրաքում ռազմական գործողությունը՝ մինչև ահաբեկչական սպառնալիքի վերացումը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են շարունակել թուրքական բանակի անդրսահմանային գործողությունը Իրանի հյուսիսում, քանի դեռ չի վերացվել այս տարածաշրջանից բխող ահաբեկչական սպառնալիքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հիմնական ճամբարների կենտրոնացման տարածքում ցամաքային գործողությունը սկսվել է ապրիլի 18-ի գիշերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս ընթացքում 30 անջատական է սպանվել։

«Գործողությունն ուղղված է իր սկզբնաղբյուրում ահաբեկչական սպառնալիքի վերացմանը, մեր հիմնական նպատակն է չեզոքացնել բոլոր ահաբեկիչներին մինչև վերջ և մեր երկիրն ազատել ահաբեկչական այս պատուհասից», - ասել է Աքարը։

Միաժամանակ, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները չեն հավակնում օտար տարածքների և հարգում են Իրաքի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։

Աքարը հավելել է, որ գործողության առաջին փուլը հաջող է անցել, նպատակները կատարվել են, ուստի նախատեսվում է շարունակել։