|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել շարունակել Լիբիայի ռմբակոծությունները, քանի դեռ Մուամար Քադաֆին հրաժարական չի տվել:
«Բոլոր նախարարները համաձայնել են, որ մենք կշարունակենք ճնշումն այնքան, որքան անհրաժեշտ է ճգնաժամի ավարտի համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` ներկայացնելով ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի արդյունքները:
Ըստ նրա` Քադաֆին եւ նրա կողմնակիցները երկրում ապագա չունեն:
Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցի Լիբիայի հետպատերազմյան գործընթացներին: «Մենք չենք տեսնում ՆԱՏՕ-ի առաջատար դերը Քադաֆիին տապալելուց հետո: Ենթադրում ենք, որ այդ դերը կստանձնի ՄԱԿ-ը»,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները նիստի ժամանակ որոշել են նաեւ «բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնել խաղաղ բնակչության պաշտպանության համար». տեղեկացնում է mignews.com-ը: