Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մայրաքաղաքում ինքնաբուխ ցույցեր կազմակերպելն անհնար է, քանի որ գործ ունենք բացահայտ բռնապետական վարչախմբի տոտալիտար իշխանության հետ։
Ուստի, այդ քաղաքում տեղի ունեցած հակառուսական բողոքի գործողությունը միանշանակորեն «օրհնվել» և կազմակերպվել է Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից։
Մյուս կողմից, պաշտոնական Բաքուն Ռուսաստանի դեմ փաստացի կռվելու նպատակով անվճար վառելիք է տրամադրում Կիևին և խիստ կասկածելի «հումանիտար» օգնություն առաքում լեհ-ուկրաինական սահման։
Եթե այս ամենին հավելենք էրդողանական վարչախմբի կողմից հնչող հակառուսական հայտարարությունները, որոնց վերջին դրսևորումներից էր Կիևում Թուրքիայի դեսպանատան թվիթերյան էջում ռուսաստանցի զինծառայողներին վիրավորող հրապարակումը, ապա կասկած չկա, թե որ ճամբարից է պաշտոնական Մոսկվային արևելյան խորամանկությամբ նաև շողոքորթել փորձող թուրք-ադրբեջանական դաշինքը։
Վարդան Ոսկանյան
Իրանագետ