կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 15:33
Աշխարհ

Չավուշօղլուն բացառում է, որ Թուրքիան կմիանա հակառուսական պատժամիջոցներին

Չավուշօղլուն բացառում է, որ Թուրքիան կմիանա հակառուսական պատժամիջոցներին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել չակնկալել, թե Անկարան կմիանա հակառուսական պատժամիջոցներին։

«Սխալ է ակնկալել, որ Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, երբ մենք միջնորդի դեր ենք խաղում։ Արեւմուտքը հասկանում է, թե ինչու մենք չենք մասնակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ մի շարք թուրքական բեռնատար նավեր դեռ արգելափակված են Ազովի ծովում՝ թափառող ականների հետ կապված իրավիճակի պատճառով։

«Մեր որոշ նավեր՝ տարբեր ապրանքներով, այդ թվում՝ եգիպտացորեն, սերմեր, արևածաղկի ձեթ, դեռ արգելափակված են Ազովի ծովում՝ ականների հետ կապված իրավիճակի պատճառով»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը 22 նավի մասին է։