Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքիան ՄԱԿ-ում հայտարարել է Ղրիմի ռուսական «բռնակցումը» չճանաչելու և Ղրիմի թաթարներին աջակցելու մասին: «Ղրիմի անօրինական բռնակցումը չճանաչելը մեզ համար սկզբունքային է: Մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարների՝ իրենց նախնիների երկրում ազատ ու անվտանգ ապրելու արդար ձգտմանը»,- Twitter- ում հայտնել է ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելությունը:
Նշվում է նաև, որ Անկարան «սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչը կարևոր է ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար»:
Փետրվարի 23-ի նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկում էր անցկացրել «Ուկրաինայի ժամանակավորապես գրավյալ տարածքներում», այդ թվում`Ղրիմի թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ «բռնակցված» Ղրիմում Ռուսաստանի իշխանությունները փորձում են «ոչնչացնել ուկրաինացիների ինքնությունը և թերակղզու բնիկ բնակչությանը՝ Ղրիմի թաթարներին»: