կարևոր
14872 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-22 15:49
Տնտեսական Հասարակություն

Չես կարում, մի՛ կառավարի․ Գուգլով իմ երեխան էլ երկիր կղեկավարի․ ձկնաբույծ

«Ի՞նչ է նշանակում փակվում եք, փակվեք։ Դա ընդամենը մեկ մարդու ցանկություն է։ Չես կարում, մի՛ կառավարի» ,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակցիա իրականացնող ձկնաբույծներից մեկը։

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին ձկնաբույծները կրկին բողոքի էին դուրս եկել։ Նրանք Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը եւ քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝  բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի մակարդակով։ Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է նրանք բողոքի ակցիաներ են անցկացնում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի դեմ։ Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ հաջորդ տարվանից ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով։ Իսկ սա նշանակում է, որ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա եւ ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։ Ըստ ձկնարտադրողների՝ այս օրենքի կիրառման դեպքում, իրենց չեն կարողանալու աշխատել եւ կանգնալու են փակման շեմին։

Մանրամասն՝ տեսանյութում։