|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 |
| EUR | ⚊ | € 444.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.7549 |
| GBP | ⚊ | £ 504.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.18 |
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողներին ասաց, որ Ստամբուլում կայացած` ՆԱՏՕ-ի ԽՎ այս նստաշրջանի ընթացքում ադրբեջանցի պատվիրակները մի քանի անգամ փորձել են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ցույց տան, թե Հայաստանն օկուպացրել է իրենց տարածքը: «Անգամ լիագումար նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգին ուղղված հարցում փորձեցին ևս մեկ անգամ իրավիճակը խառնել և այնպիսի տպավորություն ստեղծել, որ այս հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, որ տարածքային խնդիր է, տարածքային ամբողջականության հետ կապված որոշակի հարցադրումներ կան, ինչին գլխավոր քարտուղարը շատ հստակ պատասխանեց, որ ՆԱՏՕ-ի որոշումն այս մասով չի փոխվել` որևէ մասնակցություն չունի այս հակամարտության կարգավորման հարցում, ողջունում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով իրականացվող գործընթացը, և գլխավոր քարտուղարն առաջին անգամ ընդգծեց, որ ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները որևէ կերպ պայմանավորված չեն ԼՂ հակամարտությամբ, և սա հստակ դիրքորոշում է»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով. «Երբ ադրբեջանցի պատվիրակը դիմեց գլխավոր քարտուղարին և կոչ արեց ականջակալը դնել, սակայն գլխավոր քարտուղարը, իմանալով, թե գլխավոր հարցադրումները որոնք են, միանգամից հնչեցրեց պատասխանը, որը հստակ էր և սպառիչ»: