|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արեւմտյան՝ ամերիկյան, բրիտանական եւ այլ եվրոպական հետազոտական կենտրոնների վերլուծությունները փաստում են, որ Թուրքիան կարող է իրեն թույլ տալ տարածաշրջանում խաղալ հակաարեւմտյան դեր, ցույց տալ, որ մրցակցում է Արեւմուտքին, բայց միեւնույն է՝ Թուրքիան արեւմտյան դաշինքի մի մասն է։ Թուրքիան, դա՝ Արեւմուտք է, Թուրքիան, դա՝ ՆԱՏՕ է։ Վստահությունը Թուրքիայի հանդեպ լիարժեք է։ Եվ եթե Թուրքիան ուժեղանում է Հարավային Կովկասում, կարող է նաեւ լուրջ դերակատարում ունենալ Ասիայում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նոյեմբերի 17-ին՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված քննարկման ժամանակ։