Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բելառուսը հետագայում էլ ակնկալում է Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է БЕЛТА-ն։
«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ դա մեր կողմից որևէ մեկնաբանության կարիք ունի։ Մենք նորմալ շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում ՀԱՊԿ հարցերը մշտապես գտնվում են տեսադաշտում»,- ընդգծել է Անատոլի Գլազը։
Նրա խոսքով, բելառուսական կողմը հետագայում էլ ակնկալում է ընթացիկ հարցերի ողջ շրջանակով Երևանի հետ կառուցողական համագործակցություն ։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ մենք պաշտոնական ծանուցումներ չենք ստացել»,-նշել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Ավելի ուշ ՀԱՊԿ-ը մեկնաբանել էր Փաշինյանի՝ անդամակցության կասեցման մասին հայտարարությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի ծանուցել ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին և նշել, որ Պուտինը Փաշինյանի հետ դեռ չի քննարկել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունը։