|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունը կավարտվի օգոստոսի 31-ին:
«Մեր առաքելությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին» - ասուլիսում ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարը համոզմունք է հայտնել, որ աֆղանական բանակն ի վիճակի է հաջողությամբ դիմակայել թալիբներին:
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ «շատ քիչ հավանական է», որ ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո «Աֆղանստանը վերահսկվի մեկ կառավարության կողմից»:
ԱՄՆ նախագահը լրագրողներին ներկայացրել է նաև Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրս բերման գործընթացի մանրամասները: