|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից, նախազգուշական նպատակներով տարածաշրջան են ուղարկվել լրացուցիչ ուժեր և միջոցներ: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Զորքերի դուրսբերումը շարունակվում է: Անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հավանություն է տվել զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խնդրանքին՝ ժամանակավորապես տեղակայել լրացուցիչ միջոցներ Աֆղանստանից ԱՄՆ ուժերի անվտանգ դուրսբերմանն աջակցելու համար»,- ասել է նա:
Ըստ Ժան-Պիեռի՝ B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները «տեղակայված են Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածքում՝ պաշտպանելու համար ամերիկյան և կոալիցիոն ուժերին դուրս գալուց հետո»: «ԱՄՆ ՌԾՈՒ-ի միջուկային համակարգով աշխատող Dwight Eisenhower ավիակիրը կշարունակի իր ներկայիս առաքելությունը և նախատեսում է այն ավարտել հուլիսին: Բացի այդ՝ ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ջոկատը ժամանակավորապես կտեղակայվի Աֆղանստանում՝ տեղում ուժերի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը: