|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունն առաջարկել է Աֆղանստանից վրացական զորքերը դուրս բերելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել. հայտնում է Лента.ру-ն:
Ինչպես նշել է կուսակցության առաջնորդներից մեկը` Գեորգի Գուգավան, այն կարելի է համատեղել մոտակա ընտրությունների հետ. Վրաստանում աշնանը սպասվում են նախագահական ընտրություններ:
Նման առաջարկով կուսակցությունը հանդես է եկել Աֆղանստանում վրացի զինծառայողների մահվան հերթական դեպքից հետո: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Աֆղանստանում տեղի ունեցած հերթական ահաբեկչության հետևանքով զոհվել է ISAF-ի 6 վրացի զինծառայող: