Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար պատերազմին՝ ԱՄՆ զինված ուժերը Աֆղանստանից վերադառնալու են տուն: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 14-ին՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով այդ երկրում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ:
«ԱՄՆ-ը մայիսի 1-ին սկսում է զորքերը դուրս բերել Աֆղանստանից՝ նախազգուշացնելով թալիբներին հնարավոր հարձակումներին վճռականորեն պատասխանելու պատրաստակամության մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը նշել է, որ Աֆղանստանում պատերազմը դադարեցնելու որոշում է կայացրել դաշնակիցների ու Քաբուլի հետ խորհրդակցելուց հետո:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայությունը չի օգնի կայուն կառավարություն ստեղծել ասիական այս հանրապետությունում: Նա ասել է, որ ավելի քան տասը տարի առաջ ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաք Օբաման խնդրել էր իրեն՝ այցելել Աֆղանստան և խոսել այս հանրապետությունում տիրող իրավիճակի մասին:
«Այն, ինչ ես տեսա այս ուղևորության ընթացքում, ամրապնդեց իմ համոզմունքը, որ միայն Աֆղանստանի ժողովուրդն իրավունք ու պատասխանատվություն ունի ղեկավարելու իր երկիրը, իսկ ամերիկյան աճող ուժերը չեն կարող ստեղծել կամ պահպանել աֆղանական կայուն կառավարություն»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև խնդրել է այլ երկրների, ներառյալ՝ Ռուսաստանին, Չինաստանին, Հնդկաստանին և Պակիստանին, ավելին անել Աֆղանստանին աջակցելու համար: