|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրում է մինչեւ 2011-ի ավարտը Աֆղանստանից դուրս բերել մոտ 10 հազար զինծառայող. ըստ Associated Press-ի` տեղեկացրել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը:
Նաեւ նշվել է, որ 2012 թվականի վերջին ամերիկյան զորակազմն այդ երկրում կկրճատվի 30 հազար մարդով: Այս մասին Օբաման պատրաստվում է հայտարարել այսօր` ամեն շաբաթ ժողովրդին ուղղվող իր ելույթում:
Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է 100 հազար ամերիկացի զինծառայող: ԱՄՆ-ի ծրագիրն անմիջականորեն կապված է Աֆղանստանում անվտանգության ամբողջ վերահսկողությունը 2014 թվականի վերջին տեղի իշխանություններին հանձնելու միջազգային նախագծի հետ: