Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը Աֆղանստանում լուծել է ռազմավարական խնդիրների մեծ մասը. երեկ մի քանի հեռուստաալիքների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մենք ոչնչացրինք Ուսամա բեն Լադենին, ջախջախեցինք «Ալ Քաիդա»-ն, կայունացրինք իրադրությունը Աֆղանստանի մեծ մասում այն աստիճան, որ «Թալիբանը» չի կարողանա ուժեղացնել իր դիրքերը: Այդպիսով` ժամանակն է ընդունել, որ մենք կատարել ենք մեր առաքելության խնդիրների մեծ մասը: Նաեւ ժամանակն է, որ աֆղանցիներն իրենց վրա վերցնեն երկրում իրադրության համար պատասխանատվությունը»,- ասել է նա:
Նախագահը չի մանրամասնել, թե ինչ խնդիրներ էին դրված զորակազմի առջեւ եւ որոնք են մնացել չլուծված: Միաժամանակ նախագահը հաստատել է Աֆղանստանից այս ամառ զորքերը դուրս բերելու մտադրությունը. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Ներկայումս Աֆղանսատնում տեղակայված է մոտ 100 հազար ամերիկացի զինծառայող: