|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ամերիկյան զորքերը Աֆղանստանում իրենց հետևից թողնում են միլիարդավոր դոլարների զենք ու սարքավորումներ, որոնք ընկնում են արմատական «Թալիբան»-ի ձեռքը: Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը Դալլասում (Տեխաս) ԱՄՆ պահպանողական շրջանակների խորհրդաժողովում:
«Նա թողնում է միլիարդավոր դոլարների սարքավորումներ: Ես գեներալներին ասացի, որ ուզում եմ վերադարձնել յուրաքանչյուր մեխ, ուզում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Փոխարենը՝ թալիբները շքերթ են անրում մեր զենքով, որը թողել է Ջո Բայդենը: Սա խայտառակություն է»,- ասել է Թրամփը: