|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ըստ Wall Street Journal-ի` Թուրքիան ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին ասել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող թուրքական զորքերը պատրաստվում են դուրս գալ երկրից:
Թուրքական ստորաբաժանումը, որը երկար ժամանակ ապահովում էր Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը, հնարավոր է դուրս բերվի տարածաշրջանից: Դա կբարդացնի Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը: Եթե Թուրքիան որոշի դուրս գալ, արևմտյան դեսպանատները գուցե ստիպված լինեն վերանայել երկրում արդեն կրճատված դիվանագիտական կազմը պահպանելու ծրագրերը:
Միջազգային կապալառուները օդանավակայանի անվտանգության համար հնարավոր այլընտրանք են, բայց դժվար թե նրանք մնան առանց զորքերի՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար: Բացի այդ՝ ԱՄՆ-ը թալիբներին խոստացել է, որ անցյալ տարի կնքված խաղաղության համաձայնագրի շրջանակներում դուրս կբերի բոլոր կապալառուներին, ինչպես նաև զորքերը:
Գերմանիան, ինչպես նաև այլ երկրներ ԱՄՆ-ին խնդրել են հետաձգել զորքերի դուրսբերումը մինչև հուլիսի 18-ը: