կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-01 12:08
Քաղաքական

Ստամբուլի ջրանցքը որոշելու է մեգապոլիսի ապագան. Էրդողան

Ստամբուլի ջրանցքը որոշելու է մեգապոլիսի ապագան. Էրդողան

Ստամբուլի ջրանցքը մեծ ներդրում կունենա թուրքական մեգապոլիսի հետագա զարգացման գործում: Այս մասին չորեքշաբթի Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Ըստ նրա՝ մեգանախագծի շրջանակներում Ստամբուլի ջրանցքի ափերի մոտ կկառուցվեն 500 հազար բնակչություն ունեցող քաղաքներ, ինչը կնվազեցնի Ստամբուլի բեռը:

«Կասկած չկա, որ Թուրքիան կիրականացնի այս վիթխարի նախագիծը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ այն անվանելով «ազգային հպարտության աղբյուր»:

Բոսֆորի նեղուցը շրջանցող արհեստական տրանսպորտային զարկերակը կկապի Սև և Մարմարա ծովերը՝ բարձրացնելով Թուրքիայի դերը միջազգային առևտրում: Թուրքիայի խոշորագույն ենթակառուցվածքային նախաձեռնության նպատակը Բոսֆորի վրա ընկած բեռը վերացնելն է, ըստ թուրք չինովնիկների, որտեղ տարեցտարի բեռնափոխադրումները գնալով ավելի ինտենսիվ են դառնում: Աշխարհի ամենազբաղված ծովային ուղիներից մեկով՝ Բոսֆորով, ամեն տարի անցնում է ավելի քան 43 հազար նավ, մինչդեռ այս ցուցանիշը, միջազգային պայմանագրերի համաձայն, սահմանված է 25 հազար:

Ըստ թուրքական իշխանությունների կանխատեսումների՝ 2050 թվականից հետո Սև եւ Մարմարա ծովերի միջև նավերի հոսքը կհասնի 78 հազարի, ինչը մեծացնում է նոր ծովային զարկերակի ստեղծման կարևորությունը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս ջրանցքը կապ չի ունենա Մոնթրյոյի կոնվենցիայի հետ, որը կարգավորում է Սևծովյան պետությունների, Թուրքիայի և երրորդ պետությունների նավերի ու ռազմանավերի անցումը թուրքական ջրերով։ Հետևաբար Ստամբուլի ջրանցքը աշխարհաքաղաքական կարևոր խաղաքարտ է դառնալու թուրքերի համար։