Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 14-ին հայտարարել է, որ Ստամբուլի ջրանցքի մեգանախագիծը հոգու ավելի մեծ հանգստություն կբերի թուրք ժողովրդին:
«Ստամբուլի ջրանցքի նախագիծը, որը ոչ մի կապ չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ, Թուրքիայի ժողովրդի համար հարմարավետության և խաղաղության աղբյուր կդառնա», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը, ապրիլի 14-ին ելույթ ունենալով մայրաքաղաք Անկարայի՝ Նախագահի ազգային գրադարանում, հավելել է, որ երկիրն աշխատում է սեփական ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը լիովին ապահովելու ուղղությամբ:
Էրդողանն ասել է, որ ջրանցքի նախագծի միջոցով Ստամբուլը կհասնի բարգավաճման, և մի շարք բնապահպանական խնդիրներ կլուծվեն Բոսֆորում՝ Թուրքիայի երկու նեղուցներից մեկում:
Էրդողանը նախկինում պնդում էր, որ, որպես այլընտրանք Բոսֆորին, ջրանցքը կարող է նպաստել ծանր երթևեկության թեթևացմանը նեղուցներում, մասնավորապես`վտանգավոր նյութեր տեղափոխությունը:
Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):
Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով: