Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն խոստովանել է, որ Ստամբուլի ջրանցքի՝ կառավարության հակասական նախագիծը կարող է ոչնչացնել քաղցրահամ ջրի քաղաքային պաշարները:
«Մեր կառուցած երկու նոր ամբարտակներով ավելի շատ ջուր կբերենք Ստամբուլ, քան կկորցնենք այստեղ (կառուցելով Ստամբուլի ջրանցքը՝ խմբ.)»,- մեջբերում է Duvar-ը:
Միևնույն ժամանակ, Քարաիսմայիլօղլուն մեղադրել է Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը «Ստամբուլը ջրի սակավության հասցնելու և այն անապատ դարձնելու մեջ», թեև այժմ «փորձում է դաս տալ ջրի խնդրի մասին»: «Նրանց գործը չէ այդ մասին ասել ԱԶԿ-ին («Արդարություն և զարգացում» կուսակցություն), որը քաղաքին ապահովել է 24-ժամյա ջրամատակարարմամբ, ամբարտակներ է կառուցել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ՝ 45 կիլոմետրանոց ջրանցքը, որի մասին 2011 թ. հայտարարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության և քաղաքական գործիչների շրջանում և քննարկվում է վերջին ամիսներին: Կառավարությունն ասում է, որ դա ավելի կհեշտացնի Բոսֆորում նավարկությունը և կկանխի դժբախտ պատահարները, բայց, ըստ քննադատների, ջրանցքը վնաս կհասցնի շրջակա միջավայրին և կաղտոտի քաղցրահամ ջրի պաշարները: Պարբերականը նշում է, որ Թուրքիան մարտին հաստատել է ծրագրի զարգացման պլանները: Էրդողանն ասել է, որ ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման զեկույցն ավարտվել է ոչ միայն հասարակության, այլև գիտնականների մասնակցությամբ։