կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-29 21:13
Քաղաքական

Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան. Արմեն Ռուստամյան

Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան. Արմեն Ռուստամյան

Հայտնել ենք, որ Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին Երևանի Նոր Նորք թաղամասի ընտրողների հետ: ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, ասաց, որ իրենց քաղաքական ուժին ձայն տալը կնպաստի, որ եղած ձեռքբերումներն ավելի խորանան: «Մենք այս ընթացքում եղել ենք տարբեր մարզերում և շատ լուրջ ակնկալիքներ ունենք, որ դուք, Դաշնակցության արածը գնահատելով, հնարավորություն կտաք շարունակել մեր այն գործը, որը սկսել ենք: Մեր ունեցած ձեռքբերումներն են, որ մեզ այսօր հնարավորություն են տալիս՝ մտածելու, որ մենք ապրիլի 2-ից հետո ապրելու ենք նոր Հայաստանում, որովհետև ունենալու ենք նոր որակի իշխանություն և այդ որակը պայմանավորված է լինելու նոր համակարգով, որն ամրագրել ենք Հայաստանում: Մեր ժողովրդի մեջ լուրջ և արդարացի դժգոհություն է առաջացել, մենք վերացրել ենք այն խոչընդոտը, որը թույլ չէր տալիս ընտրությունների նկատմամբ վստահություն և հավատ ունենայիք, որ ձեր քվեի արժեքը կորցնեիք»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արել են, որ համակարգ փոխվի և միանձնյա որոշումներ կայացնողներ չլինեն:

«Այս ընտրություններով Հայաստանը նոր շունչ է ստանալու, ունենալու ենք հնարավորություն, որ մինչ այժմ չլուծված հարցերը լուծվեն և սրա մեջ Դաշնակցության դերակատարումն էական է: Մենք չենք հրապարակել որևէ թիվ, որևէ մակարդակ՝ կապված ձեզ հուզող կենցաղային հարցերը լուծելու հետ, որովհետև մենք եկել ենք այդ հարցերն արմատապես լուծելու տրամաբանությամբ: Մենք չենք ասել, որ աշխատավարձերը կբարձրացնենք երկու անգամ, թոշակները՝ երեք անգամ, որովհետև մենք ասում ենք, որ կբերենք նոր համակարգ: Պետությունը պետք է տա հնարավորություն, որ դուք սնվեք համապատասխան մակարդակով, գոյատևելու համար ունենաք անհրաժեշտ բոլոր պայմանները»,- նշեց նա՝ ընդծելով. «Ձեր ձայնը որոշելու է, թե ում ձեռքն եք հանձնում ձեր ապագան»: