կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 11:10
Աշխարհ

Մենք ճանաչում ենք ԼՂ ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում. ԱՄՆ պետդեպ

Մենք ճանաչում ենք ԼՂ ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում. ԱՄՆ պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբին ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին ՏԻՄ ընտրություններ անցկացնելու փաստը:
 
«Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերակատարությունն իր ապագան որոշելու հարցում, սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ինքնիշխան պետությու, ինչպես նաև չի ճանաչելու սեպտեմբերի 13-ին կայանալիք ընտրությունների արդյունքները, և այն չի ազդելու շրջանի իրավական կարգավիճակի վրա: Ընտրությունները ոչ մի կերպ չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ շրջանում տևական ու կայուն խաղաղության հաստատման համար բանակցությունների ելքը»,- հայտարարել է Կիրբին: