Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում հայտարարել է, որ Ստամբուլի ջրանցքի հիմքը դրվելու է 2021 թվականի ամռանը: Այդ մասին հայտնում է թուրքական Hürriyet թերթը:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հիմնականում ավարտել է Ստամբուլյան ջրանցքի՝ «երկրի ամենամեծ և ռազմավարական կարևոր ենթակառուցվածքային նախագծի» նախապատրաստական աշխատանքները:
«1930-ականներին Բոսֆորով 3000 նավ էր անցնում, այսօր այդ ցուցանիշն ավելի քան 40 000 է: Համեմատության համար նշենք, որ Պանամայի ջրանցքով տարեկան անցնում է մոտ 13 հազար նավ, իսկ Սուեզի ջրանցքով`մոտ 17 հազար նավ: Իհարկե, ես չեմ էլ նշում այլ ջրանցքներից ստացված եկամուտը: Մինչդեռ Բոսֆորով անվտանգ թողունակությունը 25 հազար է: Այսինքն՝ մենք մեր նեղուցներով նավերի տեղաշարժի նոր հնարավորություններ կստեղծենք»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախատեսում է, Բոսֆորին զուգահեռ, բացել նոր ջրանցք, սակայն որոշ թուրք վերլուծաբաններ նշում են, որ այդ շինարարությունը կարող է խաթարել առանց այդ էլ թույլ սեյսմակայունություն ունեցող շրջանի անվտանգությունը։