կարևոր
1930 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-16 17:58
Աշխարհ

Ինչո՞ւ է եկել ժամանակը որոշելու ինքնիշխան Աբխազիայի ապագան

Ինչո՞ւ է եկել ժամանակը որոշելու ինքնիշխան Աբխազիայի ապագան

Հարավային Կովկասում գնալով անհանգիստ է դառնում։ Ամբողջովին փոքր, բայց հպարտ Աբխազիան հանկարծ իրար խառնվեց ու փոթորկվեց՝ տեղեկանալով, որ կարող է հանվել ռուսական ֆինանսական բավարարումից։ Ինչո՞վ Սուխումը կարողացավ զայրացնել Մոսկվային, եւ ի՞նչ կապ ունեն այստեղ Թբիլիսին ու Վաշինգտոնը իրենց մեքենայություններով։

Նախօրեին ռուսները զարմանքով բացահայտեցին, որ, պարզվում է՝ ՌԴ Դաշնային բյուջեի հաշվին պահվում է ոչ միայն մեր երկիրը՝ իր բոլոր ռազմական կարիքներով, այլեւ ինքնիշխան, հպարտ եւ անկախ Աբխազիան։ Իսկ հիմա կյանքի այս տոնն ավարտվում է, ինչի մասին բացահայտ ափսոսանքով պատմեց Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան: «Սեպտեմբերի 1-ից դադարեցվել է որոշ վճարումների ֆինանսավորումը։ Դրանք վերաբերում են բժիշկներին, ուսուցիչներին, ուժային կառույցներին եւ այլն։ Սրանք ակնհայտորեն առաջին քայլերն են: Բացի այդ, հարց է առաջանում, որ այսուհետ էլեկտրաէներգիայի փոխադրումները, որոնց բախվում ենք ամեն անգամ ձմռանը, կվճարվեն կոմերցիոն գներով»։ Պարզվում է՝ ամեն տարի կենսաթոշկային աջակցության միջոցառումների շրջանակներում Սուխումը Մոսկվայից ստանում էր 4 միլիարդ ռուբլի: Պարզվում է՝ անկախ Աբխազիայի ամբողջ բյուջեն 42 տոկոսով սուբսիդավորվում է Ռուսաստանի դաշնային բյուջեից։ Եվ պարզվում է՝ 2008 թ-ին հանրապետության անկախության պաշտոնական ճանաչումից ի վեր այն մեզանից ստացել է ավելի քան 110 միլիարդ ռուբլի ֆինանսական օգնություն։ Վատ չէ մի փոքրիկ երկրի համար, որը ցանկանում է հավասար հիմունքներով անդամկցել Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետությանը, ինչի մասին 2024 թ-ի փետրվարին հայտարարել Էր Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան․ «Մենք ցանկանում ենք լինել Ռուսաստանի, Բելառուսի հետ միասին, ցանկնում ենք լինել այդ ինտեգրացիոն գործընթացի ակտիվ մասնակիցներ՝ պահպանելով մեր անկախությունը։ Իսկ միութենական պետությունն այն ձեւաչափն է, երբ անկախ պետությունները փոխշահավետ պայմաններով պայմանավորվում են վերպետական կառույցներ ստեղծելու մասին»։ Իսկապես, Աբխազիայի տեղական էլիտաները, ի տարբերություն Հարավային Օսիայի, որոնք 2008ի «Օլիմպիական պատերազմի» արդյունքում իրենց պետականության ճանաչում են ստացել Ռուսաստանից եւ անկախացում Վրաստանից, բոլորովին չեն ցանկանում մտնել Ռուսաստանի կազմի մեջ ինչ-որ հանրապետության կամ ինքնավարության իրավունքով։ Իսկ ի՞նչ են նրանք ուզում, եւ, ամենակարեւորը, ի՞նչ են ուզում նրանցից Կրեմլում։

Դատելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունից՝ Սուխումը սկսելով հանել ֆինանսական բավարարումից եւ էլեկտրաէներգիայի դիմաց հաշվարկները տեղափոխելով առեւտրային հիմք, Մոսկվան ցանկանում է հասնել այսպես կոչված «օրենսդրության ներդաշնակեցմանը» երկու դաշնակից երկրների միջեւ։ Դա հասկացվում է հետեւյալ կերպ․ «Վավերացնել տնտեսկան գործերով դատական եւ արբիտրաժային որոշումների ճանաչման եւ կատարման մասին երկկողմ համաձայնագիրը, ապահովել համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը ռուս իրավաբանական անձանց թույլ է տալիս Աբխազիայում ներդրումային ծրագրեր իրականացնել, եւ վերացնել առեւտրային անշարժ գույքի շուկայում ռուս ներդրողների սահմանափակումները»: Բողոքների էությունն այն է, որ Աբխազիայի նախագահի աշխատակազմի նախձեռնությամբ տեղի խորհրդարան է ներկայացվել «Աբխազիայի Հանրապետության Օչամչիրի, Տկուարչալի եւ Գալսկի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացմանն ուղղված որոշ միջոցառումների մասին» օրինագիծը, որը նույնպես կոչվում է «Բնակարանների մասին օրենք»: Ըստ այդմ՝ առաջիկա 10 տարիների ընթացքում հանրապետւթյունում պետք է կառուցվեր 30 հազար բնակարան եւ վաճառքի տներ։ Ակնհայտ է՝ ներդրողները եւ գնորդները պետք է լինեն ռուսական» Սակայն տեղի ընդդիմությունը եւ բազմաթիվ ՀԿ-ներ տապալեցին օրինագիծը՝ պատճառբանելով, որ Աբխազիայի ժողովրդագրական կազմն այդ ժամանակ կփոխվի, օտարերկրացիները կստանան աբխազական անձնագրեր եւ նրանց հպարտ անկախությանը վերջ կտրվի։ Ավելի վաղ «Բնակարանների մասին օրենքի» տորպեդահարմանը նախորդել էր Պիցունդայում հայտնի «Խրուշչովի ամառանոցը» Ռուսաստանին 49 տարով վարձակալության հանձնելու սկանդալային պատմությունը: Տեղի ակտիվիստներն ու ընդդիմադիրները Աբխազիայի նախագահին մայդանով են սպառնացել, եթե այդ որոշումը կյանքի կոչվի: Ի դեպ, ընդդիմադիրների եւ այդ նույն ՀԿ-ների մասին։ Արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբայի խոսքով՝ փոքրիկ Աբխազիայում գործում է առնվազն երկու տասնյակ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից USAID-ի գծով, համակարգվում են հարեւան Վրաստանից: 2020-2023-ին նրանց նախագծերի համար հատկացվել է ավելի քան 2 միլիարդ ռուբլի։ Արտասահմանյան ֆինանսավորման մեջ է, օրինակ, «երիտասարդական էկոպաշտպանական»  ՀԿ-ն՝ «Խարա Խպիցունդան», որը մասնակցել է «Խրուշչովի ամառանոց»-ի պատմությանը։ Ինչ վերաբերում է աբխազացի ընդդիմադիրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի դեմ եւ ռուսներին «գաղութարարներ» են անվանում, ապա նրանք բոլորն էլ ՌԴ քաղաքացիության երջնիկ սեփականատերեր են։ Նման «ընդդիմադիր գործիչներից» ցուցակ կազմելու Մոսկվայի սպառնալիքը, պարզվեց, ամենազգայուններից մեկն էր, իսկ նրանց Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու նախաձեռնողը, ըստ «Աբխազական պորտալի» հաղորդման, հենց հանրապետության նախագահն էր Telegram: Contact @apsny_portal: «Հանրապետություն» Հ/Ը հայտնում է՝ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան դիմել է Մոսկվա՝ բողոքելով խորհրդրանի պատգամավորների, ընդդիմության, հասարակական գործիչների դեմ: Նա մոսկվացի կուրատորներին առաջարկել է Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել պատգամավորներին, քաղաքակն եւ հասարակական գործիչներին, որոնք դեմ են արտահայտվել բնակարանների մասին օրենքին: Մինչդեռ, առաջին հայացքից այս զառանցական տեղեկատվությունը, որն ավելի շատ նման է ֆեյքի, հաստատվում է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի օգոստոսի 19-ի խորհրդակցության արձանագրությամբ:

Շատ հետաքրքիր է, թե ինչով կավարտվի այս ամենը։ Իր հերթին, արդարացի հարց է առաջանում, իսկ արդյո՞ք Ռուսաստանն իր հաշվին պետք է պահպանի այլ պետություն։ Պատմական փորձը ժամանակ առ ժամանակ հաստատում է՝ դա մեզ համար ոչ մի լավ բանով չի ավարտվում։ Աբխազիան ինքնուրույն տնտեսական առումով կենսունակ չէ եւ չի կարողանա պաշտպանվել ռազմական առումով։ Գուցե եկե՞լ է աբխազական էլիտաներին խելքի բերելու ժամանակը եւ կամ Աբխազիան ինքնավարության իրավունքով Ռուսաստանի Դաշնությանը միացնելո՞ւ, կամ Վրաստանին Համադաշնության կազմում վերադարձնելո՞ւ ժամանակը։

 

Սերգեյ Մարժեցկի

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի