Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիրը ստաբիլ գնում է անկառավարելի քաոսի ճանապարհով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Վեդիի ընտրողների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ մեզ մոտ էլ ոչ մի կառավարելի բան չի մնացել․ դա մեկ մարդու աբսուրդի թատրոն է՝ իր շքախմբի մասնակցությամբ։
«Հիմա այդ մեծ կրկեսը, ինչի ականատեսն էինք մենք 3 տարի, ցավոք պետք է ֆիքսենք, որ այդ կրկեսում տրագիկոմեդիա էր, ոչ թե կոմեդիա, այսօր տեղափոխվել է Սյունիք, հանդիսատեսին էլ հետն է տարել»,-ասաց Վահե Հակոբյանը։
Նա ուշադրություն հրավիրեց՝ ինչի մասին է խոսում Փաշինյանը քարոզարշավին ու ինչի մասին են խոսում իրենք․ «Այն ժամանակ, որ մենք հստակ կոնստրուկտիվ ծրագրեր ենք ներկայացնում, իրենք խոսում են ջարդելու, փշրելու մասին․ միգուցե ինչ-որ փոքր զանգվածի վրա սա ազդում է, բայց մեծամասնության վրա՝ ոչ»։
Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ դպրոցների տնօրենների, համայնքապետերի վրա ճնշումներ են իրականացվում հենց այս պահին․ ով չի մասնակցում Փաշինյանի հանրահավաքին, Քննչական կոմիտեից նրանց այցելում են։
Մանրամասն՝ տեսանյութում․