Սոցցանցերում ակտիվ քննարկվում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վերադարձը Ուկրաինա: Այս մասին գրում է РИА Новости-ն: Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկին հրաման է ստորագրել, որով չեղյալ է համարվում Սահակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը:Այսօր արդեն Սահակաշվիլին վերադարձել է Ուկրաինա:
«Ծիծաղելի է», «Ինչն է նրան ձգում դեպի Կիև», «Կրկեսը վերադառնում է»- այսպես են մեկնաբանել սոցցանցերի օգտատերերը: