|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ապրիլի 13-17-ը Ռուսաստանի Սամարա քաղաքում կայացավ «Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ներկայացված էր շուրջ 20 երկրի ավելի քան 100 ֆիլմ: Հայաստանից փառատոնին մասնակցում էր ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով:
Կինոփառատոնում երիտասարդ ռեժիսորի ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի «Լավագույն խաղարակային ֆիլմ-դեբյուտ» անվանակարգում:
«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում` արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի դրվատանքին ու ջերմ ընդունելությանը:
Ի դեպ, ֆիլմը մասնակցել է միջազգային հեղինակավոր կինոփառատոների՝ արժանանալով 10-ից ավելի մրցանակների: