կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 12:15
Քաղաքական

Երբ թշնամին մտավ Սյունիք, վաստակավոր չոբաններն ասում էին՝ ոչխարները մոլորվել են. Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքը կանգնել է էս ճանապարհի վրա, որպեսզի վերջ տա ստին, զրպարտությանը եւ դավաճանությանը։ Սուտ, որի հերթական ապացույցը եղավ հենց էս տարածաշրջանում․ մի քանի կիլոմետր հեռավորության վրա այսօր թշնամու բանակն է կանգնած։Երբ որ մենք առաջին անգամ դրա մասին բարձրաձայնեցինք, էդ ուսապարկերը, մեկը մեկին հերթ չտալով, փորձում էին հերքել։ Վաստակավոր չոբաններն ասում էին, որ ոչխարները մոլորվել են, հետո պարզվեց՝ ոչ էլ մոլորվել են, բանակը էստեղ է, ու չոր մնացորդը մենք ունեցանք՝ հիմա ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մեր տարածքում են,-Գորիսում հանրահավաքի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ այդ սուտը դեռ շարունակվում է։ Ըստ Վահե Հակոբյանի, պատահական չէ, որ քարոզարշավը «Հայաստան» դաշինքը սկսեց Սյունիքից, որովհետեւ այս մարզը առաջինը մերժեց այսօրվա իշխանությանը։

«Մենք շատ աշխատանք ունենք անելու։ Այս երկիրը վերականգնվելու է գրեթե զրոյից։ Տնտեսությունը 80 տոկոսից ավելի փլուզված է։ Այդ 20 տոկոսի վրա կարելի է կառուցել նոր տնտեսություն։ Պանդեմիան ու պատերազմը Գորիսը զրկեցին գյուղոլորտից եւ տուրիզմից։ Մենք հստակ ծրագիր ունենք Գորիսի համար, Սյունիքի ՀՆԱ-ն, որ բարձր է հանքարդյունաբերության շնորհիվ, պետք է այն բարձրացնենք կամ առնվազն պահենք նույն մակարդակին, բայց այնպես, որ տուրիզմն ու գյուղատնտեսությունն այդտեղ ունենան ավանդ»,-ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում