|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոկտեմբերի 28-31-ը Ղրղզստանի Բիշքեկ մայրաքաղաքում կայացել է ԱՊՀ երկրների երիտասարդ կինոյի «Հույս» կինոֆորումը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանից ֆորումին մասնակցել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով: «Հույս» կինոֆորումի միջազգային ժյուրիի կողմից ռեժիսորի ֆիլմն արժանացել է «Լավագույն խաղարակային ֆիլմ» մրցանակին: «Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատականին ու ջերմ ընդունելությանը:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր կինոփառատոների` արժանանալով ավելի քան 20 մրցանակի: