|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը պետք է քննի Պրոբացիոն ծառայության հայցը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կայացրած վճիռներից կալանքը կիրառելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը դատավորի կենսագրությունը ուսումնասիրելիս հանդիպեց մի ուշագրավ փաստի, այն է` Վարսենիկ Մելքոնյանը, որ տարածաշրջան որ տեղափոխվում է որպես դատավոր աշխատելու՝ նրա ամուսին Վարդան Հովհաննիսյանը ևս ընդունվում է տվյալ դատարան աշխատանքի։
Հիրավի նվիրված ամուսիններ․ բայց ինչպե՞ս է հենց Վարդան Հարությունյանին հաջողվում ընդունվել տվյալ հաստիք աշխատանքի, եթե չկա կնոջ գործոնը, ցուցումը և այլն:
2021 թվականին դատավոր Մելքոնյանը աշխատում էր Արագածոտնի դատարանում, նրա ամուսինը՝ ևս։
Հիշեցնենք, որ 2023 թվականից Վարսենիկ Մելքոնյանը Սյունիքի դատարանի դատավոր է, եւ ամուսինը հիմա էլ Սյունիքի դատարանի աշխատակից է»:

