|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 11-ին` ժամը 20.55-ին, 1961 թ. ծնված Հովհաննես Հ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը` ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրիի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրեն են մոտեցել երկու անծանոթ անձինք և վիճաբանել իր հետ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Հովհաննես Հ.-ին տրվել էր ԴԲՓ ուղեգիր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերը նշված անձինք են 1969 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և 1962 թ. ծնված Ղարիբ Մ.-ն, որն էլ ծեծի է ենթարկել և վնասվածք պատճառել Հովհաննես Հ.-ին: Կատարվում է քննություն: