կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 08:55
Քաղաքական

Սյունիք գնալով` նա պետք է ապացուցեր իր ադրբեջանա-թուրքական տերերին, որ ինքը որևէ խնդիր չունի. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցի մասին

Սյունիք գնալով` նա պետք է ապացուցեր իր ադրբեջանա-թուրքական տերերին, որ ինքը որևէ խնդիր չունի. Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցի մասին

Սյունիքը ցույց տվեց` չի պատրաստվում հանդուրժել Նիկոլ Փաշինյանին և նրա գերակայությունը այդ մարզում: Այս մասին «5-րդ» ալիքին տված հարցազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Սյունիք գնալով՝ նա պետք է ապացուցեր իր ադրբեջանա-թուրքական տերերին, որ ինքը խնդիր չունի, և դա մարդկանց մի փոքրիկ խումբ է, որն իրեն ընդդիմանում է: Ինքը Հայաստանի մահաբեր հաբն է, և մենք ընդունել ենք նրան 3 տարի առաջ և այսօր դանդաղ կործանվում ենք, իսկ Սյունիքը ցույց էր տալիս, որ թույլ չի տալիս, որ նրա մահաբեր ազդեցությունը մինչև վերջ տարածվի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 25-ի հրաժարականին՝ նշելով՝ ստի կայսրը նույնիսկ իր հրաժարականի տեքստում օգտագործում է խոսքեր և ասում՝ մարդիկ, որոնք «ԳԱԶել»-ներով մարդկանց տանում էին ընտրատեղամաս և այլն, ու մոռանում՝ ընդամենը ամիս առաջ ինքը «ԳԱԶել»-ներով մարդկանց բերում էր հանրահավաքի, որտեղ պետք է գոչեր՝ կեցցե՛ մեր զոհերը, սա այդ մարդն է, որ սուտը դարձրել է Հայաստանի պետական կրոնը:

«Հիմա Փաշինյանը կամ նրա կինը իրավունք չունեն թիկնազորով շրջելու և օգտվելու վարչական ռեսուրսից, քանի որ հրաժարականից հետո վարչապետը կառավարության այն անդամն է, որի հրաժարականը հանգեցնում է կառավարության մյուս անդամների ժ/պ դառնալուն, նա այն անձն է, որ հրաժարվում է կատարել իր պարտականությունները հենց այդ պահին, և նրա լիազորությունները դադարում են, և սխալ են այն բոլոր մեկնաբանությունները, որ նա  իրավունք ունի շարունակելու պաշտոնավարել»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ուղերձին և նշեց՝ վարչապետի տեքստում կա՝ «ես այսօր ներկայացնում եմ հրաժարական», և եթե դու ներկայացնում ես հրաժարական՝ ավտոմատ կերպով դադարում ես լինեն վարչապետ:

«Փաշինյանը դադարում է լինել վարչապետ, և նա ոչ ոք է, և իշխանափոխությունից հետո այս հանգամանքը՝ անկախ նրանից՝ ով և ինչպես դա կմեկնաբանի, միևնույն է, նրա վարչապետի ժ/պ մնալը վկայում է միտումնավոր իշխանությունը յուրացնելու ցանկության և իշխանությունը յուրացնելու մասին: Նա ՍԴ-ի որոշմամբ ազատվեց սահմանադրական կարգի տապալման համար նախատեսված պատասխանատվությունից, բայց դե, ինչպես ասում են, ինչ Նիկոլ Փաշինյան, եթե մի քանի հանցակազմ վրան չլինի»,- նշեց նա:

Արփինե Հովհաննիսյանը նաև մեկնաբանեց համամասնական ընտրակարգը՝ կարդալով Վենետիկի հանձնաժողովի 23-րդ կետը, որում ասվում է, որ, այնուամենայնիվ, համամասնական ընտրակարգի պարզեցումը, կարծես թե, ունի լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից:

«Հայաստանում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը դեմ է եղել, և արդյո՞ք խորհրդարանական ուժերը կամ արտախորհրդարանական ուժերը մի բան են ասում ներսում և նշում՝ մենք դեմ ենք, չի կարելի, բայց հանձնաժողովին ասում են այլ բան: Պետք է հասկանան՝ ով է այս տեքստի պատասխանատուն»,- նշեց նա: