|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Իմպերիալ» շապիտո կրկեսի ամանորյա ներկայացումները նախապես հայտարարված դեկտեմբերի 23-ի փոխարեն կմեկնարկեն դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում: Պատճառը Վրաստանի Հանրապետության Վերին Լարսի սահմանային անցակետում ստեղծված անբարենպաստ եղանակային պայմաններն են, ինչի հետևանքով արտիստների մի մասը Երևան կժամանի միայն այսօր երեկոյան: Արտիստների հաջորդ խումբն ու վարժեցված կենդանիները Երևանում կլինեն ավելի ուշ: Մինչ այդ, դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում տեղակայված կրկեսային վրանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որին կմասնակցեն Երևանի քաղաքապետարանի և կրկեսային ներկայացումների պատասխանատու ոլորտի ներկայացուցիչներ: Ասուլիսի ընթացքում ավելի մանրամասն կներկայացվեն ներկայացումների մեկնարկի հետաձգման օբյեկտիվ պատճառները, ինչպես նաև բուն ներկայացումներին վերաբերող մի շարք տեղեկություններ: