Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավոք, մեր թշնամին դեռ շնչում է, բայց էդ շնչելուն մնացել են հաշված օրեր կամ ժամեր։ Էսօր ինքը 2000 ոստիկանի ուղեկցությամբ գնացել է Սյունիք, որ գրավի այն։ Քանի որ իր գործընկերներն ու ավագ եղբայրներն էսօր գալու են Շուշի՝ Էրդողանի ու Ալիեւի մասին է խոսքը, ինքը ուզում է նաեւ ֆիզիկապես նրանց մոտ լինել։ Ես ուզում եմ սրան էլ ուշադրություն դարձնենք․ էսօր Հայաստանի Դրոշի օրն է։ Ու էսօր էլ մի նսեմացուցիչ հանգամանքի տակով պիտի անցնենք, որ էսօր՝ մեր դրոշի օրը, մեր թշնամիները գալիս են նաեւ Շուշի․Մասիսի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ այս չարիքից ազատվելը համընդհանուր անելիք է, եւ նրանցից ազատվելը ժողովրդի ձեռքում է։
«Մենք ուզո՞ւմ ենք ամսի 20-ից հետո այս ամենից պրծնենք։ Իսկ ինքներդ ձեզ հարց չե՞ք տվել՝ Ռոբերտ Քոչարյանի գալը եւ ղեկը վերցնելը օրվա պահանջ է։ Այո, էսօր Ռոբերտ Քոչարյանի պահանջարկը այնքան է, որ այլընտրանք պարզապես չի կարող լինել։ Ամսի 20-ին բոլորս, մեկ մարդու պես, դեպի ուժեղ Հայաստան»,-Մասիսում ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում