|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իրանին խորհուրդ է տվել «զգույշ լինել» Սիրիայում ամերիկյան ռմբակոծություններից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Զգուշացեք»,- ասել է Բայդենը` ի պատասխան հարցին, թե, Սիրիան ռմբակոծելով, ինչ ազդանշան է ուզում ուղարկել Իրանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սիրիայում Իրանի զինված ուժերի թիրախներին: Այս որոշումը հաստատվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից: Պենտագոնը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հարվածը պատասխան է Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա վերջերս իրականացված հարձակումների:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՌԴ-ն ԱՄՆ-ից ստացել էր հարձակման մասին տեղեկությունը, որից հետո ԱՄՆ պետդեպը ողջունել էր ՌԴ-ի այդ հայտարարությունը։