Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչով դիմել է իր քաղաքացիներին՝ զերծ մնալ Հայաստան ճանապարհորդությունից՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, ինչպես նաև զգուշավորություն ցուցաբերել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող ճանապարհներին:
«Մի՛ ճանապարհորդեք Հայաստան COVID-19-ի պատճառով: Որոշ տարածքներում աճում է կորոնավիրուսի ռիսկը»,- ասվում է պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նաև նշված է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ ճանապարհորդների առողջության վերաբերյալ ծանուցման մեջ ասվում է, որ երկիրն ունի COVID-19-ով վարակվածության շատ բարձր մակարդակ, և Հայաստան ԱՄՆ քաղաքացիների մուտքի սահմանափակումներ կան:
Պետդեպարտամենտը նաև կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ ու հարակից տարածքներ վերջին պատերազմական գործողությունների պատճառով:
«Լեռնային Ղարաբաղում 2020-ի աշնանը տեղի ունեցած հակամարտության ընթացքում բուռն ռազմական գործողություններից հետո այնտեղ նոր զոհեր կան: ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակայքում՝ սահմանափակ մուտքի պատճառով»,- ասվում է փաստաթղթում:
Բացի դրանից՝ ամերիկյան իշխանությունները հորդորում են զգույշ լինել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին մոտ գտնվող ճանապարհներին: «Նկատի ունեցեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները՝ առանց նախնական ծանուցման: Ճանապարհներին կարող են լինել անցակետեր կամ դրանք, առանց նախնական ծանուցման, կարող են փակ լինել ճանապարհորդների համար»,- զգուշացրել է պետդեպարտամենտը: