կարևոր
5875 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 19:42
Աշխարհ

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել «զգույշ լինել» Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել «զգույշ լինել» Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում

Օգոստոսի 15-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը արտառոց կոչով դիմել է Իրանին սահմանակից երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում գտնվող Իսրայելի բոլոր քաղաքացիներին։

Ըստ «Վեստի Իսրայել»-ի՝ երկրի ԱԳՆ-ն թախանձագին խորհուրդ է տալիս «զգոն լինել և զգուշություն պահպանել»։

«Իսրայելցիներին հարվածելու Իրանի և նրա արբանյակների փորձերի կապակցությամբ ԱԳՆ-ն վերոնշյալ երկրներ այցելող քաղաքացիներին կոչ է անում առավելագույն զգոնություն և զգուշություն ցուցաբերել և հետևել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր ահաբեկչության դեմ պայքարի շտաբի ցուցումներին»,-ասված է հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ կոչի հրապարակումն առնչվում է «Իրանից և տարածաշրջանում նրա վստահված անձանցից բխող սպառնալիքներին»։ Նախարարությունը միաժամանակ ընդգծել է, որ «պատերազմի սկզբից ի վեր Իրանն ակտիվացրել է ամբողջ աշխարհում իսրայելական թիրախների վրա հարձակվելու իր փորձերը»։