| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 17.30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած-Թալին, Շիրակի մարզ, Սևան-Դիլիջան՝ մինչև Դիլիջանի շրջադարձերը, Կոտայքի մարզի Չայնիի ոլորաններից մինչև Գեղարքունիքի մարզ՝ Սևան, Մատունի, Գավառ, Վարդենիս, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:
Ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:
Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորվում է ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն: