կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-02 10:27
Հասարակություն

ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել. «ՀԺ»

ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՊՆ-ն հունիսի 16-18-ը Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուր տոմսի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ:

Մինչդեռ ընդամենը երեք օր հետո՝ հունիսի 19-ին, Երևան-Մոսկվա-Երևան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր՝ 108 հազար դրամ: Իհարկե, թե՛ ՊՆ-ից, թե՛ ավիատոմսերի վաճառքի ոլորտից կարող են ասել, որ այս դեպքում ֆիքսված գին գոյություն չունի, որ տոմսի գինը պայմանավորված է լինում օրերով և տարբեր հանգամանքներով, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թե՛ պատվիրատուն, թե՛ տոմս վաճառողը կարող են մտնել ստվերային գործարքների մեջ՝ ուռճացնելով տոմսի գինն ու գումար աշխատել:

Ասենք՝ տոմսավաճառ ընկերությունը կարող է նախապես արհեստականորեն ամրագրել տվյալ չվերթի էժան ավիատոմսերը, համեմատաբար բարձր գին ներկայացնել գնող գերատեսչությանը, մրցույթը շահել, ապա այդ ամրագրումները չեղյալ համարել: Այդպիսով, հնարավոր է լինում պետբյուջեի հաշվին երկուստեք գումար աշխատել: Մեր տեղեկություններով կոնկրետ ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: